Նորություններ

  • ԵՎՍ ՄԵԿ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԸՆԴԴԵՄ ՀԱՐԿԱԴԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ։ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1045/05/19 վարչական գործով 23․10․2019թ․-ին կայացված վճռով բավարարեց մեր կողմից ներկայացված հայցադիմումը ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արաբկիրի բաժնի, որով խնդրել էինք ոչ իրավաչափ ճանաչել մեր վստահորդը հանդիսացող քաղաքացու նկատմամբ կատարողական վարույթ հարուցելուն, քաղաքացուց գումար գանձելուն և գույքի ու դրամական միջոցների վրա արգելանքներ կիրառելու գործողությունները։ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արաբկիրի բաժնի հարկադիր կատարողը առանց համապատասխան կատարողական թերթի առկայության՝ հարուցել էր կատարողական վարույթ, արգելանքներ էր դրել մեր վստահորդի գույքի և դրամական միջոցների վրա, կատարել էր շուրջ 600․000 դրամի չափով գումարի գանձումներ, որից հետո պահանջատեր բանկին առաջարկել էր դատական կարգով մեր վստահորդի բաժնեմասը առանձնացնելը ընդհանուր գույքից, այն դեպքում, երբ քաղաքացին չուներ որևէ պարտավորություններ բանկի հանդեպ։ Մեր գրասնեյակի հմուտ փաստաբանների միջամտության արդյունքում հարկադիր ծառայությունը կատարողական թերթը պարզաբանելու նպատակով դիմել էր դատարան և հավաստիացել, որ կատարողական թերթով մեր վստահորդը չունի որևէ պարտավորություններ, որից հետո կարճել էր վարույթը, իսկ մեր կողմից դատարան դիմելուց հետո էլ՝ դատական ակտով ոչ իրավաչափ ճանաչվեցին հարկադիր կատարողի գործողությունները։ Իսկ հիմա հարկադիր ծառայությունը ստիպված կլինի հատուցել մեր վստահորդին պատճառված ողջ վնասները, որոնք առաջացել են հարկադիր կատարողի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում, այդ թվում՝ փաստացի քաղաքացուց գանձված գումարները, արգելանքների կիրառման արդյուքնում բաց թողնված օգուտները և դատական ողջ ծախսերը։ Մեր վստահորդի շահերը դատարանում պաշտպանում էր գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Էդգար Հակոբյանը։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ վարչական դատարանի դատավոր պարոն Էդվարդ Նահապետյանին՝ արդարցի ու հիմնավոր դատական ակտ կայացնելու համար։ "Art of Law" փաստաբանական գրասենյակ Երբ ստեղծագործում են փաստաբանները․․