Մեր մասին

Art of Law Փաստաբանական գրասենակ
Երբ ստեղծագործում են փաստաբանները:

  • Ողջունում եմ Ձեզ Art of Law Փաստաբանական գրասենյակի պաշտոնական էջում։
  • Art of Law Փաստաբանական գրասենակը հիմնադրվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց իր անվանմանը և կարգախոսին համահունչ որակյալ փաստաբանական ծառայություններ մատուցելու համար: Փաստաբանական գրասենյակը գրանցման պահից ստացել է «Իրավաբանության Արվեստը» անվանումը, որի գաղափարը ունի իր նախապատմությունը։ Շատերը իրավաբանությունը համարել և շարունակում են համարել գիտելիքների մի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են զուտ օրենքները հասկանալու և կիրառելու համար։ Սակայն իրավաբանությունը մեզ համար ունի ավելի խորը նշանակություն: Իրավաբանությունը հենց իրավունքը բանեցնելու՝ կյանքի կոչելու, գործընթացն է, որը տարբեր փաստաբանների կողմից իրականացվում է ամենատարբեր եղանակներով և մեթոդներով։ Եվ իրավունքը բանեցնելու այդ ճանապարհին փաստաբանն է, որ իր ստեղծագործ մտքով կյանքի է կոչում թղթի վրա գրված իրավունքն այնպես, ինպիսինն անհրաժեշտ է իր վստահորդի իրավունքները հուսալի պաշտպանելու համար։
  • Art of Law Փաստաբանական գրասենակի հիմնադիր տնօրեն՝ էդգար Հակոբյան:
  • Art of Law Փաստաբանական գրասենյակը փաստաբանական և իրավաբանական ծառայություններ է մատուցում քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։
  • Հիմնադրվել է ՝ 14.06.2017թ.